Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

ԱԺ փոխնախագահի տեղեկություններով՝ Հայաստանի սահմանների շուրջ ադրբեջանական զորքերի կուտակում չկա

ԱԺ փոխնախագահի տեղեկություններով՝ Հայաստանի սահմանների շուրջ 
ադրբեջանական զորքերի կուտակում չկա

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի տեղեկություններով՝ այս պահին Հայաստանի սահմանների շուրջ ադրբեջանական զորքերի կուտակում չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի ահազանգին Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ։  

ԱԺ փոխնախագահը նախ հորդորեց հետևել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:

«Իմ տեղեկություններով՝ այս պահին Հայաստանի սահմանների շուրջ զորքերի կուտակում չկա: Արդյոք սպառնալիք կա՞, թե՞ ոչ. այս վերջին շրջանում պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր՝ հռետորաբանության փոփոխության տեսանկյունից, նաև միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևերի ընդունման տեսքով, խորհրդարանների կողմից, կառավարությունների, տարբեր այլ գերատեսչությունների կողմից ընդունված հայտարարությունների տեսքով՝ այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող դրվել հարցականի տակ: Եվ, իհարկե, ողջունելի է, որ որոշակի հռետորաբանության փոփոխություն կա»,-ասաց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ վերջերս ադրբեջանա-թուրքական զորավարժություններ էին տեղի ունենում, տարածաշրջանում ընդհանուր լարվածություն կա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am