Սպորտ

Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները

1 րոպեի ընթերցում

Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի«Գրանդ Սվիս»մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից4-րդ տուրումՀրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը պարտվել են:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար,այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կիսել է միավորը:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը պարտություն է կրել, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում