Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Ռոստով»-ը հաղթեց «Լոկոմոտիվ»-ին. Բայրամյանը և Տիկնիզյանը մասնակցեցին խաղին

«Ռոստով»-ը հաղթեց «Լոկոմոտիվ»-ին. Բայրամյանը և Տիկնիզյանը մասնակցեցին խաղին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամներ Խորեն Բայրամյանը և Նաիր Տիկնիզյանը մասնակցեցին «Ռոստով»-«Լոկոմոտիվ» խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Լոկոմոտիվ»-ին` առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Լոկոմոտիվ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Ռոստով»-ը` 9-րդը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am