Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, կայցելի Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետին, 
ԿԳՄՍ նախարարին, կայցելի Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը հոկտեմբերի 26-ից 27-ը կայցելի Հայաստան՝ վերահաստատելու բարեկամական կապերի ամրությունը և էլ ավելի ամրապնդելու Ֆրանսիան ու Հայաստանը միավորող պատմական մշակութային կապերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, Ֆրանսիայի մշակութային գործիչներից, արվեստագետներից և պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ նախարարը կայցելի Հայաստանի մի շարք խոշոր մշակութային վայրեր և հաստատություններ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Աբդուլ Մալակը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նա նաև հանդիպումներ կունենա մշակութային հաստատությունների տնօրենների, մի շարք մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը:

Նշվում է, որ այցը առիթ է զարգացնելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը, ինչպես նաև երկու նախարարների համար հայտարարելու նոր համագործակցությունների մասին, մասնավորապես. կինոյի և մշակութային ժառանգության ոլորտներում:

Հոկտեմբերի 26-ին, Ֆրանսիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Դեսպանության տեղեկացմամբ՝ Ռիմա Աբդուլ Մալաք ուղեկցող պատվիրակության կազմում են՝

Տիկին Անն-Լորանս Պետել, պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ,

Տիկին Անն Ժընըտե, պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան ԱԺ բարեկամական խմբի անդամ,

Տիկին Լորանս Ֆարան, Եվրախորհրդարանի պատգամավոր,

Պարոն Ժորժ Կեպենեկյան․ Լիոնի նախկին քաղաքապետ,

Տիկին Լորանս դե Կար, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն,

Պարոն Վալերի Ֆրելանդ, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն, 

Պարոն Անդրե Մանուկյան, հեղինակ-կոմպոզիտոր, դաշնակահար,

Պարոն Սիմոն Աբգարյան, դերասան, ռեժիսոր,

Տիկին Մաշա Ղարիբյան, դաշնակահար, հեղինակ, կոմպոզիտոր,

Պարոն Գիյոմ Սիկար, Preljocaj ընկերություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am