Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ 
պաշտոնական շփում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասաց Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am