Տնտեսություն

Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրկազեմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում