Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ մեղադրելով նրանց Պակիստանին հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ մեղադրելով 
նրանց Պակիստանին հրթիռային տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն որոշել է միակողմանի պատժամիջոցներ կիրառել չինական երեք ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք Պակիստան են փոխանցել բալիստիկ հրթիռների արտադրության նյութեր կամ տեխնոլոգիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Ինչպես նշված է նրա կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, խոսքը գնում է General Technology Limited, Beijing Luo Luo Technology Development Co Ltd և Changzhou Utek Composite Company Ltd. ընկերությունների մասին։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղակայված այս երեք կազմակերպություններն աշխատում էին Պակիստանի բալիստիկ հրթիռների ծրագրին հրթիռային նշանակության արտադրանք մատակարարելու ուղղությամբ», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am