Քաղաքականություն

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը ՝ երկուստեք քննարկելու առաջընթացը և առկա մարտահրավերները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։

«Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել քաղաքացիների և բիզնես համայնքների միջև շփումները: Վերջին վիճակագրության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիներին տրամադրված ԵՄ մուտքի արտոնագրերի թիվն ավելացել է․ 2021 թվականի ընթացքում տրամադրվել է 62 000 մուտքի արտոնագիր, որից 41 տոկոսը՝ բազմակի մուտքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում