Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր

Միրզոյանն ու Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների 
ամրապնդման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մանրամասներ է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:

«Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»,- գրել է Բորելը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am