Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ՝ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov հարթակից:
Արտաշես Թումանյանը վարչապետի խորհրդական նշանակվել էր 2021 թվականին: