Սփյուռք

Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամներըհոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգայինանհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։

i2.jpg (109 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ժամանակ։

Ցույցի կազմակերպիչներից Տիրան Կիլիկյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները և կարևորել Ադրբեջանի կողմից իր ցեղասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու կոչը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համակարգող Գասպար Կարապետյանն ընդգծել է հայկական միասնության կարևորությունը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։ Կարապետյանը կոչ է արել հայ համայնքին միասնաբար բռունցք դառնալ հանուն Լեռնային Ղարաբաղի:

Գրանադայի հավաքը ուղերձ է հղում եվրոպական ղեկավարությանը` պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական շարունակվողցեղասպանական քաղաքականությանդեմ:

i3.jpg (120 KB)

i4.jpg (118 KB)

i5.jpg (104 KB)

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում