Երևանում՝ 11:07,   5 Հունիս 2024

Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից

Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում տարածաշրջանի հարցերը քննարկել դրանից հեռու գտնվող երկրների հետ՝ համարելով, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանային մակարդակով։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել ԵՄ-ի միջնորդությամբ եռակողմ ձևաչափով հանդիպման առաջարկին, եթե այդ ձևաչափը վերականգնվի։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը հրաժարվելու է ցանկացած ձևաչափով հանդիպումից, որին կմասնակցի նաև Ֆրանսիան։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս չեղարկել է իր այցը Իսպանիա։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am