Հասարակական

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա»-ն 50 աշխատատեղ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

1 րոպեի ընթերցում

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա»-ն 50 աշխատատեղ է ստեղծում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ու վերապատրաստումը։ Հետաքրքված բոլոր անձինք կարող են դիմել +374 99 584572 հեռախոսահամարով կամ n.gharibjanyan@crown-jewellery.am էլեկտրոնային հասցեով։

Ընկերությունն այս պահին արդեն ստեղծել է ավելի քան 200 աշխատատեղ՝ միջինը 250,000 ՀՀ դրամ աշխատավարձով։

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» «Սիլ Կապիտալ» ընկերություններիխմբիմասէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում