Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել 
երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների արտգործնախարար Հանկե Բրայնս Շլոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ արել երաշխավորել տարածաշրջանի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Քիչ առաջ խոսեցի (խմբ․՝ Ադրբեջանի) արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նիդերլանդները միանում է ԵՄ-ին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և դրա հետևանքով տեղի ունեցած կյանքերի կորուստը։ Մենք կոչ ենք անում արդարացի վերաբերմունք դրսևորել Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ երաշխավորելով նրանք իրավունքներն ու անվտանգությունը», - գրել է Շլոթը։

Նա նաև Բաքվին կոչ է արել՝ թույլ տալ հումանիտար մատակարարումներ Արցախի բնակչությանը։

«ԵՄ այլ անդամների հետ միասին մենք Բաքվին կոչ ենք անում թույլ տալ անհապաղ և անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - հավելել է Նիդերլանդների արտգործնախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am