Քաղաքականություն

Որպես ԵՄ պատրաստվում ենք դատապարտե՞լ, թե՞ ինչ-որ բան անել, ինչ արեցինք ՌԴ-ի դեպքում. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանի մասին

2 րոպեի ընթերցում

Որպես ԵՄ պատրաստվում ենք դատապարտե՞լ, թե՞ ինչ-որ բան անել, ինչ արեցինք ՌԴ-ի դեպքում. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան Եվրամիության կողմից գործուն քայլերի կարիք է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կազմակերպված քննարկմանը Ֆուրլասն ասաց. «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»:

Նա նաև հարց բարձրացրեց եվրոպացի գործիչների առաջ՝ երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու տեղ հասնել, իրենք՝ ԵՄ-ն, ի՞նչ արեցին:

«Իմ հարցը շատ պարզ է. հիմա, այս պահին, երբ Ադրբեջանը կոտորում է ժողովրդին, որպես ԵՄ, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել, պատրաստվում ենք դատապարտել բառերով, պատրաստել բանաձև ու դատապարտել գործողությունները, թե՞ ինչ-որ բան ենք անելու, ինչպես արեցինք Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայի հետ կապված: Ամեն ինչ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ»,-եզրափակեց ԵԽ պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում