Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Պատերազմ է փաստորեն, առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի. Դավիթ Բաբայան

Պատերազմ է փաստորեն, առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի. 
Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիային ի պատասխան առաջին հերթին Ռուսաստանի կողմից քայլերի անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբայանն այս մասին ասաց 5-րդ ալիքի հետ զրույցում:

«Պատերազմ է փաստորեն, կրակում են: Մերոնք պատասխանում են, մենք ձեռքերը ծալած չպետք է նստենք: Հիմա պետք է ամբողջ միջազգային հանրությունը, առաջին հերթին Ռուսաստանն այդ հարցը քաղաքական առումով կասեցնի ու կարգավորվի: Արդեն  չափ ու սահմանն անցել է»,-ասաց Բաբայանը:

Նա շեշտեց՝ Ռուսաստանն, իհարկե, կարող է և պետք է բոլոր քայլերը ձեռնարկի:

Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի այս գործելաոճը անկանկալ չէր, Ադրբեջանից այլ բան չէին էլ կարող սպասել:

«Պետք է լավ հասկանանք, թե ինչ պետության հետ գործ ունենք: Ի դեմս Ադրբեջանի՝ ունենք երկիր, որտեղ հայատյացությունը պետական «կրոն» է: Իրենից այլ բան սպասել չէինք կարող: Կկարողանայի՞նք մենք դա կանխել՝ ոչ, քանի որ իրենք այս պահի դրությամբ իրենց զգում են անպատժելի:  Պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկի Ռուսաստանը»,-շեշտեց նա:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝  իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am