Հասարակական

Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին արձանագրվել է ամենացածր ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին արձանագրվել է ամենացածր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը թերևս Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։

Ավելին, սա ընտրողների որոշումն է։ Եվ ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ կարող եմ ասել, որ ազատ ու ժողովրդավարական ընտրությունները ողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասաց Հովակիմյանը։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից 234 հազար 553 ընտրող կամ 28,46 տոկոսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում