Քաղաքականություն

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանին նոր առաջարկներ է փոխանցել․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանին նոր առաջարկներ է փոխանցել․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրիվերաբերյալհայկական կողմիառաջարկներին և փոխանցել նոր առաջարկներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու և արել ենք։ Սեպտեմբերի 12-ին արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

Գործընթաց կա, քննարկում կա։ Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել։ Դժբախտաբար պետք է ասեմ, որ կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալիր նոր առաջարկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում