Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է արել նախագահի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստ գումարելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին  հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և  3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:

«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և  4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով  կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:  

2023 թվականի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝  խորհրդարանն իրավունք էր ստանում ռազմական դրության դեպքում ընտրելու երկրի նախագահին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am