Պաշտոնական

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում