Քաղաքականություն

Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծաղկաձորում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձոր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը համատեղ լուսանկարվեցին, որից հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կողմերը կքննարկեն նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում