Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հինգ երկրներ կդառնան BRICS-ի նոր անդամներ. ԶԼՄ-ներ

Հինգ երկրներ կդառնան BRICS-ի նոր անդամներ. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։

Ըստ լրագրողի տեղեկատվության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը միավորման  ներսում։ Այդ սկզբունքներին համապատասխան, ինչպես գրում է Շադը,  դիտարկվում է նաև դաշինքին աֆրիկյան մեկ այլ երկրի անդամակցումը։ Բացի այդ, ապագայում Բրազիլիայի իշխանությունները կցանկանային Ինդոնեզիան տեսնել միավորման կազմում, «սակայն Ջակարտան առայժմ պատրաստ չէ միանալու BRICS-ին», նշում է նա։

BRICS-ի գագաթնաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-ից մինչև 24-ը։ Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը հայտնել էր, որ BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնեցրել են փաստաթուղթ, որտեղ նշված են միավորում նոր անդամների ընդունման սկզբունքները։

Ընդհանուր առմամբ, BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել 22 երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am