Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայկական «Հավասար» ստարտափը հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը մատչելի է դարձնում

Հայկական «Հավասար» ստարտափը հաշմանդամություն ունեցող երեխաների 
կրթությունը մատչելի է դարձնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված «Հավասար» կրթական հավելվածը, որտեղ հանրակրթական դասագրքերի նյութը դառնում է հետաքրքրաշարժ և մատչելի, ավելի քան 500 օգտատեր ունի: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում հավելվածի հիմնադիր Ամալյա Հարությունյանը նշեց՝ նպատակ ունեն հասնել ներառական հասարակության՝ տրամադրելով «Հավասար» հնարավորություններ: 

«Խնդիրը գալիս է անմատչելի կրթությունից: Ինքս ունեցել եմ տեսողության խնդիր, կրթական դժվարություններ, քանի որ դասագրքերը հարմար չեն, նյութերը մատչելի չեն, մանկավարժները այդքան էլ պատրաստ չեն: Դեռ 11 տարեկանից մտածում էի հարթակը ստեղծելու գաղափարի մասին: Արդյունքում, արդեն 21 տարեկանում, ստեղծեցինք գործիք, որի միջոցով բոլորը կկարողանան սովորել «Հավասար»»,- ասաց Հարությունյանը: 

HM2_9588.JPG (613 KB)

Կրթական հավելվածում դասագրքային նյութերը 3 ֆորմատով են, որոնց վրա աշխատում են սուրդո և տիֆլո մանկավարժները (հատուկ մանկավարժներ են տեսողության, լսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար): Վիդեոդասերը՝ ժեստերով լեզվի թարգմանությամբ, լսողության խնդիրներ ունեցող երեխաների, աուդիոդասերը՝ տեսողության խնդիրներ ունեցողների, իսկ անիմացիոն վիդեոդասերը՝ թեթև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար են: Այս պահին «Հավասար»-ում հնարավոր է գտնել առաջին և երկրորդ դասարանի մայրենի և մաթեմատիկա առարկաների և երկրորդ դասարանի «Ես և իմ շրջակա աշխարհը» դասագրքերը: Հարթակում երեխաները իրենց կերպարը ստեղծելու և նրա հետ շփվելու հնարավորություն ևս ունեն: Հավելվածն ունի տառաչափի, գույնի, ոճի փոփոխման հնարավորություններ: 

Ստարտափի 15 հոգանոց թիմը ներառում է ծրագրավորողներից մինչև ժեստերի լեզվի թարգմանիչներ: Հավելվածի հիմնադիրները 5-ն են, ունեն նաև համանուն հիմնադրամ: Ընկերությունն ընդհանուր առմամաբ ներգրավել է 50 հազար դոլար ներդրում: 

«Ընկերության և թիմի տեսլականն է հասնել ներառական հասարակության՝ տրամադրելով հավասար հնարավորություններ: Մեզ համար կարևոր է խոսել խտրական վերաբերմունքից, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ոչ հավասար հնարավորություններից ցանկացած ոլորտում, և մենք սկսել ենք կրթությունից՝ հաշվի առնելով, որ կրթությունն է հիմնաքարը։ Բայց մեր տեսլականն աշխարհն ավելի հավասար տեսնելն է»,- ասաց ստարտափի համահիմնադիրը:

Բովանդակային մասով համագործակցում են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի հետ, որը պատասխանատու է ներառական կրթության իրականցման համար, նրանց հետ մշտապես կապի մեջ են։ Նյութերը, որոնք հայտնվում են հարթակում երաշխավորված են: 

Առաջիկայում նպատակ ունեն կրթությունն ամբողջությամբ մատչելի դարձնել, այսինքն՝ 12-ամյա կրթությունն ամբողջովին ներառել հավելվածում, նպատակ ունեն նաև այլ նյութեր զետեղել հավելվածում: Մինչ այդ ԲՏԱ նախարարության հետ աշխատում են խաղերի և վարժությունների ստեղծման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ միայն աուդիո և վիդեո պրոդուկտները մատչելիություն ապահովելու համար քիչ են: Առաջիկայում դպրոցներում ավելի տեսանելի լինելու պլաններ ունեն: 

Կարինա Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am