Երևանում՝ 11:07,   5 Մարտ 2024

Չինաստանը պատրաստ է իր  ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում․ Հայաստանում ՉԺՀ դեսպան

Չինաստանը պատրաստ է իր  ներդրումն ունենալ տարածաշրջանային 
խաղաղության հաստատման հարցում․ Հայաստանում ՉԺՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական  ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ ընդգծելով, որ  չինական կողմը մշտապես ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ այս վերջին զարգացումներին և մտահոգություն է հայտնում ներկա իրավիճակի և դրա հետևանքների վերաբերյալ։

«Մենք միշտ հետևում ենք նորություններին, և այդ հարցը մեզ համար նույնպես  շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այդ հարցը լուծելու միակ միջոցը երկխոսությունն է. պետք է երկու երկրները խոսեն և այս հարցը խաղաղ ճանապարհով լուծեն։

Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը»,- նշեց դեսպանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցը պետք է լուծվի ընդհանուր միջազգային ճանաչված օրենքների և միջազգային հարաբերություների նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց բարգավաճումը։  Չինական  կողմը աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքերի և պատրաստ է իր կառուցողական  ներդրումն ունենալ դրանում։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]