Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն պետք է տրամադրվի անհապաղ կերպով. ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գաբոնի ներկայացուցիչը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում քննարկվել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Նա վկայակոչել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին զեկույցներն այն մասին, որ ԼՂ բնակչությունը  սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս ունի:  Շեշտվեց, որ դա առանձնապես մտահոգիչ է խոցելի խմբերի՝ երեխաների, ծերերի, հղիների դեպքում:

 «Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի անհապաղ կերպով՝ առանց հարցի քաղաքականացման»,-ընդգծեց դեսպան Բիանգը:

Շեշտվեց, որ անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի՝ կանխելու համար քաղաքացիական բնակչությանը սպառնացող հետագա վտանգները: Գաբոնի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական քննարկումները պետք է շարունակվեն՝ կանխելու համար նոր ռազմական հակամարտությունը:

Գաբոնի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից և ռազմական հռետորաբանությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am