Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը հերքում է ականների տեղադրման վերաբերյալ Բաքվի մեղադրանքները

Հայաստանը հերքում է ականների տեղադրման վերաբերյալ Բաքվի 
մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, թե, Հայաստանը իբր շարունակում է «ականապատման տեռորը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը ընդգծել է, որ մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ փոխանցել են ականների բոլոր քարտեզները Ադրբեջանին։

«Սակայն դրան ի պատասխան Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների, որպես վստահության ամրապնդման միջոց՝ նույնիսկ ազատ չի արձակել իր բանտերում պահվող ռազմագերիներին և այլ անձանց:

Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ավելի լավ կլինի, եթե Հիքմեթ Հաջիևը դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է  Էդմոն Մարուքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am