Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Արարատ Միրզոյանը ցավակցել է Դմիտրո Կուլեբային` ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցել է Դմիտրո Կուլեբային` ՀՀ-ում Ուկրաինայի գործերի 
ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությանը միացել է ցավակցական խոսքերին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը»,- ասված էր փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am