Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է ԱՊՀ խաղերի ոսկե մեդալակիր

Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է ԱՊՀ խաղերի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանն արդեն երկրորդ ոսկե մեդալն ունի:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելառուսական Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթելով բելառուս և ղազախ մարզիկներին` դուրս էր եկել եզրափակիչ:  Շատվերյանը եզրափակիչում ուժերը պետք է  չափեր  Տաջիկստանի ներկայացուցչի հետ, բայց մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել: Բորիս Շատվերյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճիըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանըմասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներՀայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճիըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն,հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:  ԱՊՀ 2-րդ խաղերնանցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն էընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբերհատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ,Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են  չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերիփակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am