Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին, ով ավարտում է իր լիազորությունները մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով ԱՄՀ մշտական ներկայացուցչին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ԱՄՀ հետ երկրի մակրոտնտեսական կայունությանն ուղղված, ինչպես նաև հարկային ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ԱՄՀ հետ Հայաստանում իրականացվող ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը և ֆինանսների ոլորտում առաջիկայում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել կանխիկի շրջանառության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությանը և հարկային ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան բարեփոխումների իրականացման հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում