Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նագասակիում նշում են ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցը․ ՄԱԿ-ը միջուկային զինաթափման կոչ է արել

Նագասակիում նշում են ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցը․ ՄԱԿ-ը 
միջուկային զինաթափման կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աշխարհին միջուկային զինաթափման կոչ է արել և այդ նպատակն անվանել է ՄԱԿ-ի ամենամեծ առաջնահերթությունը զինաթափման ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նրա ուղերձում, որը հրապարակվել է Նագասակիի ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցի կապակցությամբ։

«Գլխավոր քարտուղարը միջուկային զենքի վերացումը հայտարարել է զինաթափման ոլորտում ՄԱԿ-ի ամենամեծ առաջնահերթությունը… Չնայած 1945 թ.-ի սարսափելի դասերին, մարդկությունը սպառազինությունների նոր մրցավազքի է բախվել։ Միջուկային զենքերն օգտագործվում են որպես ճնշման միջոց… Միջուկային աղետի վտանգն այժմ Սառը պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա է… Միջուկային վտանգը վերացնելու միակ միջոցը միջուկային զենքերի վերացումն է», - նշված է հայտարարության մեջ։

Իր հերթին Նագասակիի քաղաքապետը ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցի միջոցառմանը միջուկային զենք ունեցող երկրներին կոչ է արել «խիզախություն ցուցաբերել» և հրաժարվել միջուկային զսպման մոտեցումից։ Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, միջոցառումն առաջին անգամ անցել է բավական փոքր մասշտաբներով՝ երկրում մոլեգնող հզոր թայֆունի պատճառով։ Միջոցառմանը ներկա չեն գտնվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և միջազգային հյուրեր։

Նագասակիում ամերիկյան ռմբակոծիչն ատոմային ռումբ է նետել 1945 թ. օգոստոսի 9-ին՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից երեք օր անց։ Ռմբակոծության հետևանքով մինչև նույն տարվա վերջը քաղաքում շուրջ 74 000 մարդ էր զոհվել, շատերն էլ տարիներ շարունակ տառապում էին դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am