Սպորտ

ԱՊՀ խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը

ՄԻՆՍԿ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը դարձավ ԱՊՀ երկրորդ խաղերի հաղթող:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Սոլիգորսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի մրցաշարում հայ ըմբիշը գերազանցեց բոլոր մրցակիցներին: Հովհաննիսյանը հաջորդաբար հաղթեց Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Եզրափակիչում Հովհաննիսյանը գերազանցեց Մուսլիմ Իմադաևին 4:2 հաշվով՝ նվաճելով ԱՊՀ խաղերում Հայաստանի առաջին մեդալը, իսկ Հայաստանի հավաքականի անդամներից Սամվել Գրիգորյանը դարձավ բրոնզե մեդալակիր ։

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:

ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում