Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկմանը:

«Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է  1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց փոխնախարարը:

Այս տարի մինչև այսօր Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է 82.3 մլն խմ ջրառ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 13 մլն խմ-ն հաշվարկային 1 սմ-ն է: «Ստացվում է, որ մենք ինչքան վերցրել ենք, այդքան ավելացրել ենք Սևանում: Եվ այդ +13 սմ-ն այլ երևույթի արդյունք է: Մի տարբերակ կարող է լինել ջրերի հոսքը, մյուսը՝ գոլորշացման ռեժիմները: Դա ուսումնասիրության այլ թեմա է: Բայց փաստ է, որ Սևանն այս պահին 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց Տերտերյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am