Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ: 

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: 

«Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել:

Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին:

Տերտերյանը ներկայացրեց նաև որոշ ցուցանիշներ՝ հիմնավորելու լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6:

Մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ: «Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,-նշեց փոխնախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am