Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Դանակահարություն Չինաստանի մանկապարտեզներից մեկում․ կա 6 զոհ

Դանակահարություն Չինաստանի մանկապարտեզներից մեկում․ կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավ-արևելյան Գուանդուն նահանգում 25-ամյա տղամարդը մտել է մանկապարտեզ և սկսել դանակահարել այնտեղ գտնվողներին։ 6 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Ըստ քաղաքային իշխանությունների՝ զոհերի թվում են 3 երեխա, 1 ուսուցիչ և 2 ծնող։ Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 10-ի առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 07։40-ին։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է տղամարդուն ժամը 08։00-ի սահմաններում։

BBC-ն նշում է, որ Չինաստանում դաժան հանցագործություններ համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում, սակայն երկրում վերջին տարիներին ավելացել են դանակահարության միջադեպերը, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել դպրոցներում։ 2022 թ․ օգոստոսին Ցզյանսի նահանգում տղամարդը մտել էր մանկապարտեզ և դանակահարելով սպանել 3 հոգու, վիրավորել՝ 6-ին։ 2021 թ․ ապրիլին զանգվածային դանակահարության հետևանքով Բեյլյու քաղաքում սպանվել էր 2 երեխա, 16-ը վիրավորվել էր։ Իսկ 2018 թ․ հոկտեմբերին Չունցին նահանգի մանկապարտեզներից մեկում դանակահարության հետևանքով 14 երեխա էր վիրավորվել։

Չինաստանի իշխանությունները 2010 թ․-ից ի վեր ուժեղացրել են անվտանգությունը դպրոցներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am