Հասարակական

Շիրակում վայրկյանների տարբերությամբ հրդեհվել են մատուռն ու Սուրբ Մինաս եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Շիրակում վայրկյանների տարբերությամբ հրդեհվել են մատուռն ու Սուրբ Մինաս եկեղեցին

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» հունիսի 30-ին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:

«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում