Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի. 
սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ին կլինի  առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 25-ին, 26-ին, 27-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 22-ին և 23-ին կլինի  անձրև և ամպրոպ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am