Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը. 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը դիվանագետներին է ներկայացնում իրադրությունը Երասխի հատվածում

Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը. 5-րդ բանակային 
կորպուսի հրամանատարը դիվանագետներին է ներկայացնում իրադրությունը 
Երասխի հատվածում

ԵՐԵՎԱՆ,  15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:

«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-մանրամասնեց նա:

Գնդապետը նկատեց, որ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am