Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում զրուցել Գերմանիայի կանցլերի հետ

Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում զրուցել Գերմանիայի կանցլերի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Շոլցի՝ ավելի վաղ արված հայտարարությանը:

«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես նախատեսում եմ դա նորից անել (շփվել-խմբ.) մոտ ապագայում»,-ասել էր Շոլցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am