Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի բացումը կլինի շուտով

Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի 
բացումը կլինի շուտով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում ավարտված են Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, այն բեռնատարներին թույլ կտա շրջանցել Տաթևի ոլորանների հատվածը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Տաթև-Լծենը ավարտված է, Լծենից Նորավան հատվածի բացումը շուտով կլինի: Այդ ճանապարհն ամբողջությամբ մեր խնդիրը կլուծի»,-ասաց մարզպետը:

Խոսելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արդյունքներից՝ մարզպետն ասաց, որ, թե ինքը, թե համայնքի ղեկավարները բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են ունենում Իրանի գործընկերների հետ, քննարկում տարբեր տնտեսական ու սոցիալական ծրագրեր: «Սկսած ներդրումայինից, մինչև սոցիալական և մշակութային տարատեսակ ծրագրերի մասին քննարկումներ ենք անում: Բուն ծրագրերը դեռ այս փուլում չեն մեկնարկել, բայց բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք շուտով կսկսվեն»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետը հավելեց՝ միշտ Իրանը Սյունիքի հետ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել, բայց տեխնիկական խնդիրներ էին լինում, կոմունիկացիայի հետ կապված հարցեր էին առաջանում: «Հիմա այդ հարցերը վերացված են, քանի որ ունենք գլխավոր հյուպատոս, ում հետ տարբեր հարցեր ենք քննարկում»,-նշեց Ղուկասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am