Տնտեսություն

ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ​​ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։

«Ներքին պետական ​​ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», - ասել է Լեբեդևը։

Նա նշել է, որ համաձայնագրի ստորագրումն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպման «օրակարգի ամենագլխավոր կետն է»։

Համագործակցության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Սոչիում կհաստատվեն նաև ԱՊՀ-ում Արդյունաբերական համագործակցության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների համալիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում