Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարո՞ւմ Բրյուսելի պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում

Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարո՞ւմ Բրյուսելի 
պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի է համարում նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված մի շարք հայտարարություններ։

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի պայմաններով ։

Փաշինյանն այս առումով պարզաբանման կարիք է տեսնում՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նշանակում են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից: 

Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:

«Այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ՝ այստեղ և Ադրբեջանը, և միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ տեքստը, որ հնչեցրել է Ադրբեջանի նախագահը, շատ մոտ է հրաժարմանը, ուստի լրացուցիչ ճշգրտումների կարիք կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am