Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վարչապետը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսության զարգացման համար

Վարչապետը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը 
լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

Նա նշեց, որ Մոսկվայում վերահաստատել է նախկինում հայկական կողմի հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է։ Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո և այս ընդգծումն արել ենք։ Մենք փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Մենք տրամադրված ենք և շահագրգիռ ենք, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն։

Կարծում եմ, որ այնտեղ մենք բավականին ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը և համոզված եմ, որ երբ դա տեղի ունենա, դա ևս մի լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախված։ Եթե մեզնից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ»,- ընդգծեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am