Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Փաշինյանը գոհացուցիչ չի համարում Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՌԴ գործընկերների հետ ունեցած քննարկման արդյունքները

Փաշինյանը գոհացուցիչ չի համարում Լաչինի միջանցքի արգելափակման հարցով 
ՌԴ գործընկերների հետ ունեցած քննարկման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նախորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ քննարկման թեմաներից մեկը եղել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակն ու Լաչինի միջանցքի ապօրինի փակումը, հայկական կողմը թեման քննարկել է նաև ՌԴ-ի գործընկերների հետ, քննարկման արդյունքները գոհացնող չեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ 

Վարչապետը, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, ասաց, որ ռազմաքաղաքական իրադրությունը  տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված: 

«Ընդ որում, դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ նաև տեղի ունեցող գլոբալ գործընթացների հետ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող իրադարձություններով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից և այդպես շարունակ: Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ, խաղաղության ռազմավարություն և անում ենք հնարավորը այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցություններին՝ Փաշինյանը հայտնեց, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերվել է ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը: «Այս թեման մենք քննարկել ենք և Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է: Եվ ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը, իհարկե, բավականին մտահոգիչ է: Այս իրադրության կարգավորման ուղղությամբ մենք շարունակելու ենք մեր քննարկումները, այդ թվում՝ ռուսաստանցի մեր գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]