Հասարակական

Վարչապետը բնակարանաշինության մեջ միլիարդավոր դրամների ներդրումը Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսության ցուցիչ է համարում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը բնակարանաշինության մեջ միլիարդավոր դրամների ներդրումը Հայաստանի ապագայի հանդեպ լավատեսության ցուցիչ է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան։ Մեկը՝ նախագծման փուլում է, մյուսը՝ կառուցման փուլում է, մյուսում վերջին հարդարման աշխատանքներ են իրականացվում սեփականատերերին հանձնելու համար։ Սա ,կարծում եմ, և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ նույնիսկ քաղաքական շատ կարևոր ցուցանիշ է։ Սա նշանակում է, որ մարդիկ հավատ և լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, այլապես այսքան միլիարդների ներդրումը բնակարանաշինության ոլորտում որևէ այլ մեկնաբանություն չունի»,- ընդգծեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում