Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում 
վերընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․

«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է մայիսի 28-ին։ Նախնական տվյալներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 52,14 տոկոսը, ընդդիմադիր թեկնածուն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47․86 տոկոսը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]