Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Լեբրոն Ջեյմսն NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում 8000 միավոր հավաքած միակ բասկետբոլիստն է

Լեբրոն Ջեյմսն NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում 8000 միավոր հավաքած միակ բասկետբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ փուլերում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիսն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` NBA-ի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերս»-ը,  մրցելով «Դենվեր Նագեթս»-ի հետ, զիջել է 111:114 հաշվով: Այս հանդիպումից հետո Լեբրոն Ջեյմսի վաստակած միավորների քանակն անցնել է 8000-ը: Լեբրոն Ջեյմսը միակ բասկետբոլիստն է, ով նման արդյունքի է հասել այս մրցափուլում:

Ավելի վաղ` դեռևս փետրվարին, «Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել էր NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստը: NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել էր «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել էր 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով` նա դարձել էր  NBA-ի  պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը: Ջեյմսը  գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է 1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am