Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ադրբեջանի բացած կրակի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել. վիրավորում է ստացել նաև շտապօգնության մեքենայում գտնվող բուժակը

Ադրբեջանի բացած կրակի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել. 
վիրավորում է ստացել նաև շտապօգնության մեքենայում գտնվող բուժակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 17-ին ժամը 16:15-ի սահմաններում կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այնուհետև կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am