Հասարակական

Հայաստանը դարձել է «I F I A»-ի գիտնականների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի անդամ

6 րոպեի ընթերցում

Հայաստանը դարձել է  «I F I A»-ի գիտնականների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի անդամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից ներկայացված «Ֆիքսատորներ մետաղական ամրանների համար» գյուտի շնրոհիվ Հայաստանը դարձել է «I F I A»- ի գիտնականների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի անդամ:

«Արմենպրես»-իհետ զրույցում գյուտի հեղինակ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը նշեց, որ այս գյուտը Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-15-ը Քուվեյթում կայացած Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է արծաթե մեդալի և հավաստագրի:

TAT_1315.JPG (510 KB)

Նա ուրախությամբ ասաց, որ այս անդամակցությամբ ակնկալում են, որ ապագայում Հայաստանը, ինտեգրելով այդ կառույցին, կունենա իրավունք վերցնելու այն բոլոր գյուտերի օգտակար բաժինները, որոնք կկիրառվեն ի շահ Հայաստանի:

TAT_1322.JPG (590 KB)

«Նրանք մեզնից ունեն ակնկալիքներ և մենք դատարկաձեռն չենք ներկայնալու ասոցիացիաներին: Մենք ունենք մի շարք գյուտեր՝ շուրջ 21-ը մեր ամբիոնում, մենք կներկայացնենք և նրանց կփոխանցենք այն, ինչ իրենց կհետաքրքրի և հակառակը՝ կվերցնենք իրենցից այն, ինչը հետաքրքիր և կարևոր է մեր երկրի ու մեր գիտնականների համար»,-ասաց նա:

Վարդգես Գրիգորյանն ընդգծեց, որ այն երկրները, որոնք անդամ չեն այս ասոցիացիաներին, նրանց առջև դռները փակ կլինեն, իսկ Հայաստանն այս անդամակցության շնորհիվ հնարավորություն ունի բոլորովին անվճար տպագրվելու գիտական ամսագրերում և մասնակցելու կազմակերպված բոլոր կարևոր միջոցառումներին ու հանդիպումներին:

TAT_1297.JPG (458 KB)

«Նշեմ մի կարևոր փաստ, որ Հայաստանում տարեվերջին կամ մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը պատրաստվում է մեր կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանում գյուտարարների գիտաժողով իրականացնելու նպատակով, որը մեծ պատիվ է մեզ բոլորիս համար: Այն Հայաստանը ավելի ճանաչելի կդարձնի շատերի՝ այդ թվում նաև գիտական աշխարհի համար»,-ասաց Գրիգորյանը:

Մասնագետը նշեց, որ ասոցացիային անդամակցությունը կրում է մշտական բնույթ, բայց այն պետությունները, որոնք ակտիվ չեն լինի և չեն բավարարի պահանջները, կզրկվեն անդամակցություննից և կհեռացվեն:

TAT_1346.JPG (440 KB)

«Պետք է անպայման գիտաժողովներին ներկայանալ հետքրքիր մտքերով, գյուտերով և ելույթներով, ինչին և մենք պատրաստ ենք, այս պահին էլ կարող ենք 20 գյուտ ներկայացնել, չնայած որ յուրաքանչյուր հավաքի ժամանակ քննարկվում է մեկ գյուտ»,-ասաց գիտնականը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դասախոս, կրտսեր գիտաշխատող Աշոտ Մխիթարյանի խոսքով սա հիանալի հնարավորություն է ակտիվացնելու Հայաստանում գիտության ոլորտը:

TAT_1352.JPG (347 KB)

«Փետրվարին, երբ մենք մասնակցում էինք Քուվեյթում տեղի ունեցած ցուցահանդեսին, այնտեղ ինձ համար որպես գիտությամբ զբաղվող երիտասարդ մարդ տեսանելի և ուրախալի էր, որ շատ երկրներ ներկայացնում են երիտասարդ գիտնականներ: Այսինքն սա մեծ հնարավորություն է երիտասարդ գիտնականների համար, քանի որ արդեն «I F I A»- ի գլխավոր գիտաժողովի ժամանակ իրենց նախագահն ու մյուս աշխատակիցները մեզ ցույց էին տալիս այն ճանապարհային քարտեզը, որով մեր երկրների գիտնականները կարող են առաջ շարժվել: Որևէ սամանափակում չկա, նրանք ունեն շատ մեծ հնարավորություններ: Նշեմ, որ կառույցը զբաղվում է նաև ստարտափերի աջակցությամբ, ինչը նաև մեր երկրում է ակտուալ՝ մտքից հասնել մինչև բիզնեսի արտադրության»,-ասաց Մխիթարյանը:

Երիտասարդ գիտնականը նշեց, որ մոտակա մեկ տարվա պլանը, որը ներկայացնելու են, որպեսզի ապահովեն Հայստանի ակտիվությունը, դրանում լուրջ դեր կունենա ստարտափերի ընդգրկումը, մրցույթների կազմակերպումը և նորարարությունների ներկայացումը:

TAT_1356.JPG (364 KB)

«Երբ մենք համալսարանում էլ ներքին մրցույթներ ենք իրականացնում, շատ լավ գաղափարներ կան, որոնք կարելի է ներկայացնել միջազգային հանրությանը և ստանալ աջակցություններ»,- ընդգծեց մասնագետը:

Աշոտ Մխիթարյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակցել են նաև զուգահեռ անցկացվող ցուցահանդես մրցույթին, որտեղ ծանոթացել են մի շարք գիտական աշխատանքների, որոնք իրականացվել են հենց այն մեթոդաբանությամբ, որոնք իրենք ևս ներդնում են Հայաստանում՝ մասնավորապես շինությունների տեղեկատվական մոդելավորման BIM համկարգը:

«BIM գործընթացը նպաստում է խելացի տվյալների ստեղծմանը, որոնք կարող են օգտագործվել շինությունների կամ ենթակառուցվածքների նախագծման ողջ կյանքի ընթացքում։ BIM-ն օգտագործվում է շինությունների և ենթակառուցվածքների նախագծման և փաստաթղթավորման համար(պլանավորում, նախագծում, հավաքագրում, շահագործում և սպասարկում): Շենքի յուրաքանչյուր դետալ մոդելավորվում է BIM-ով։ Մոդելը կարող է օգտագործվել վերլուծությունների համար` նախագծման տարբերակները բացահայտելու և տեսանելի լուծումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն շահագրգիռ կողմերին հասկանալ, թե ինչ տեսք կունենա շենքը ապագայում»,- ասաց Աշոտ Մխիթարյանը:

Նա ընդգծեց, որ այս նոր համակարգը հնարավորություն կտա կրճատել շինարարության տևողությունը և կանխել հետագա ծախսերի և շինարարության փուլում անխուսափելի խնդիրների առաջացումը:

Գայանե Գաբոյան

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

Սոցիալական հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքականություն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում