Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունը Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Սլեպնյովը նշել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ Ինդոնեզիան մեծ պատվիրակությամբ է մասնակցելու համաժողովին, որի կազմում լինելու են նաև  բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

«Ես ցանկանում եմ առիթից օգտվել և հրավիրել մեր Միության անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը, որպեսզի օգտվեն այս հնարավորությունից և շփվեն Ինդոնեզիայի հետ, որի հետ, ի դեպ, մենք հիմա բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի շուրջ»,- ասաց նախարարը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am