Քաղաքականություն

Փաշինյանն, Ալիևն ու Միշելը մայիսի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն, Ալիևն ու Միշելը մայիսի 14-ին  եռակողմ հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրյուսելում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽ լրատվական ծառայությունը։

Նշվում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական Քաղաքական Համայնքի (EPC) առաջիկա համաժողովին հանդիպում կկայանա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան դա անհրաժեշտ կլինի տեղում ընթացիկ իրադարձությունների ու բրյուսելյան հանդիպումների օրակարգի մշտական կետերի քննարկման համար», - նշվում է հայտարարության մեջ։

Շառլ Միշելը նաև մտադրություն է հայտնել նաև կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների հաջորդ հանդիպումը Գրանադայում 2023-ի հոկտեմբերին կայանալիք EPC հաջորդ համաժողովի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում